Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Շանթը մտավ Մատենադարան

Շանթը մտավ Մատենադարան
04.09.2015 | 21:51

«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի արժեքավոր նմուշներն իրենց տեղը գտան հատուկ ապաստարաններում: Տարհանման աշխատանքների մեկնարկին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանն ընդգծեց. «Մատենադարանն աշխարհում այն եզակի կենտրոններից է, որ ապահովել է պահպանության լավագույն միջոցները: Նոր մասնաշենքը նմանը չունեցող պահոցների համակարգով է օժտված: Այն եզակի է նաև աշխարհում, և այդ մասին ասում են նաև օտարերկրյա մասնագետները: Նոր մասնաշենքը լայն հնարավորություններ ունի: Տարբեր վայրերից ցուցանմուշները կարող են տարհանվել և պահպանվել Մատենադարանում»: Նրա խոսքով` տարհանումն արագ ապահովելու համար բոլոր միջոցները կան: «Տարհանումը գաղտնի ծրագիր է: Նոր շենքում կան ապաստարաններ, հին շենքում` ստրատեգիական պահոցներ, որոնք մեծ տարողունակություն ունեն»,- հավելեց Հրաչյա Թամրազյանը:
Արխիվային հավաքածուների պահոցում Մատենադարանի տնօրենը ևս մեկ անգամ վստահեցրեց` պահոցները ենթակա չեն անգամ տարերային աղետների: «Եթե անգամ, Աստված չանի, երկրաշարժ լինի, այս պահոցները կմնան այնպես, ինչպես կան: Նման պահոցները նախատեսված են ձեռագրերի, հնատիպ գրքերի համար: Մեր նորանկախ պետությունը հսկայական ներդրումներ է արել նման համակարգ ստեղծելու համար: Այն, ինչ տեսնում եք, աշխարհի եզակի պահոցներից մեկն է»,-ասել է Հրաչյա Թամրազյանը:

Դիտվել է՝ 2259

Մեկնաբանություններ